Կրոսը «Ռեալի» հետ նոր պայմանագիր է կնքել (լուսանկարներ)

Կրոսը «Ռեալի» հետ նոր պայմանագիր է կնքել (լուսանկարներ)

«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը։ Գերմանացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։

-Այսօր ինձ համար յուրահատուկ օր է։ Կյանքում մեկ կամ երկու անգամ է նման պայմանագիր կնքելու հնարավորություն ստեղծվում։ Շատ երջանիկ եմ, որ կարիերաս շարունակելու եմ աշխարհի լավագույն ակումբում։ Ցանկանում եմ ղեկավարությանը շնորհակալություն հայտնել վստահության համար։ Մադրիդ ժամանելուս առաջին օրվանից ամեն ինչից գոհ եմ, իսկ հիմա երջանիկ եմ, որ առնվազն 6 տարի էլ այստեղ եմ մնալու։

Սա ապագայի որոշում է ինչպես ինձ համար, այնպես «Ռեալի»։ Պայմանագիրը երկարաժամկետ է, ինչը նշանակում է, որ երկու կողմն էլ գոհ է և ցանկանում է շարունակել համատեղ աշխատանքը,-Կրոսի խոսքը փոխանցում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նոր պայմանագրով 26-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կազմելու է տարեկան 20 միլիոն եվրո՝ առանց հարկերի վճարման: Այսպիսով, Կրոսը դարձել է գերմանացի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում