Ուայդլեր․ Կլիչկոյի ժամանակը մոտենում է ավարտին

Ուայդլեր․ Կլիչկոյի ժամանակը մոտենում է ավարտին

WBC վարկածով սուպերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դենոտեյ Ուայդլերը կարծում է, որ IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն պետք է մտածի կարիերան ավարտելու մասին։

-Կարծում եմ՝ Կլիչկոյի ժամանակը մոտենում է ավարտին։ Հնարավոր է՝ սիրտդ թելադրի մնալ, սակայն մարմինդ այլևս չի կարող ծանրաբեռնվածության ենթարկվել։ Վերջին տարիներին Կլիչկոն հենց նման վիճակում է հայտնվել։ Դրան գումարենք նրա մարզիչ Էմանուել Ստյուարդի մահը։ Վլադիրմիրն արդեն ոչինչ չի սովորում, փորձառու մասնագետի գլխավորությամբ չի մարզվում, նա պարզապես անում է այն, ինչ ցանկանում է։ Նա կին և երեխա ունի ու վաղ թե ուշ պետք է հասկանա՝ ժամանակը եկել է,-ասել է Ուայդլերը։

Հավելենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Վլադիմիր Կլիչկոյի առաջիկա մրցակիցը կարող է լինել IBF վարկածով չեմպիոն Էնտոնի Ջոշուան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում