«Debate Final»․ Իկարդիին հավաքական չեն հրավիրում Մեսսիի պատճառով

«Debate Final»․ Իկարդիին հավաքական չեն հրավիրում Մեսսիի պատճառով

Արգենտինական լրատվամիջոցները շարունակում են ակտիվ քննարկել «Ինտերի» հարձակվող Մաուորո Իկարդիին ազգային հավաքական չհրավիրելու հարցը։

Մեծ լսարան ունեցող «Debate Final» հաղորդում եթերում տեղեկացրել են, որ Իկարդին հավաքականում չի խաղում Լիոնել Մեսսիի և «Տորինոյի» ֆուտբոլիստ Մաքսի Լոպեսի ընկերության պատճառով։

Բանն այն է, որ Իկարդին ներկայիս կնոջ (նաև գործակալ)՝ Վանդա Նառայի հետ ծանոթացել է, երբ վերջինս ամուսնացած է եղել Մաքսի Լոպեսի հետ։ Ի վերջո, Լոպեսը դուրս է մնացել սիրային եռանկյունուց։ Լավ ծանոթ լինելով այս պատմությանը և ընկերոջ ապրումներին՝ Մեսսին մարզչական անձնակազմի և երկրի ֆուտբոլային ասոցիացիայի առաջ պայման է դրել հավաքական չհրավիրել Իկարդիին։

Ավելի վաղ արգենտինական մի շարք լրատվամիջոցներ քննադատել էին հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսային՝ գրելով, որ նա հավաքական է հրավիրում Մեսսիի ընկերական շրջապատին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում