«Արարատի» 4 ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են

«Արարատի» 4 ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են

«Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ,- հայտնում է երևանյան ակումբի պաշոնական կայքը:

Այլևս թիմի ֆուտբոլիստներ չեն իվուարցի հենակետային կիսապաշտպան Իսմաիլ Բրուն, հարավաֆրիկացի եզրային կիսապաշտպան Հեփի Սիմելելան, նիգերիացի հարձակվող Փոլ Ասուն և կոտդիվուարցի հարձակվող Բրունո Կոնեն:

Իսմաիլ Բրուն «Արարատի» կազմում մասնակցել է ընթացիկ առաջնությունում 6 հանդիպման, Հեփի Սիմելելան` 5, Փոլ Ասուն՝ 1, իսկ Բրունո Կոնեն հանդես է եկել միայն երկրորդ թիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում