Մեսսին Իկարդիին դուրս է շպրտում Արգենտինայի հավաքականից (ծաղրանկար)

Մեսսին Իկարդիին դուրս է շպրտում Արգենտինայի հավաքականից (ծաղրանկար)

Ըստ ԶԼՄ-ներում երեկ տարածված տեղեկության՝ Արգենտինայի ընտրանու ավագ Լիոնել Մեսսին թիմի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսային խնդրել է «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին չհրավիրել ազգային հավաքական:

Որպես պատճառ նշվում է այն, որ Իկարդին ամուսնացել է «Սամպդորիայում» իր նախկին թիմակից Մաքսի Լոպեսի կնոջ հետ:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին պատկերում է, թե ինչպես է Մեսսին հավաքականից դուրս շպրտում «ներաձուրիի» ռմբարկուին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում