Անընդմեջ չեմպիոնությունների թվով ԲԱՏԷ-ն արդեն 4-րդն է. Փյունիկը կիսում է 5-7 տեղերը

Անընդմեջ չեմպիոնությունների թվով ԲԱՏԷ-ն արդեն 4-րդն է. Փյունիկը կիսում է 5-7 տեղերը

Բելառուսի առաջնության 25-րդ տուրում ԲԱՏԷ-ն արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել է «Գրանիտին» և վաղաժամ դարձել է չեմպիոն:

Այսպիսով, բորիսովցիները 11-րդ անգամ անընդմեջ նվաճեցին Բելառուսի լավագույն թիմի կոչումը: Անընդմեջ չեմպիոնությունների ցուցանիշով Եվրոպական երկների ցուցակում ԲԱՏԷ-ն բարձրացավ 4-րդ հորզիոնական:

Այդ հաշվարկում նախկինի պես առաջին տեղում է «Վադուցը», որը 14 անգամ անընդմեջ դարձել է Լիխտենշտեյնի չեմպիոն (1998-2011): 2-3 տեղերը կիսում են նորվեգական «Ռուսենբորգն» ու լատվիական «Սկոնտոն», որոնք իրենց երկրների առաջնությունները հաղթել են 13 անգամ անընդմեջ (1992-2004):

ԲԱՏԷ-ին հաջորդում են Երևանի «Փյունիկը», Մոլդովական «Շերիֆը» և նախկին ԳԴՀ-ն ներկայացրած «Դինամոն»: Այդ երեք թիմերն իրենց երկրների առաջնությունները հաղթել են 10 անգամ անընդմեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում