«Ինտերը» պատրաստվում է գերաստղ գնել. Առանձնացվել են 3 թեկնածուներ

«Ինտերը»  պատրաստվում է գերաստղ գնել. Առանձնացվել են 3 թեկնածուներ

«Ինտերը» կողմնորոշվել է ամառային տրանսֆերային նպատակների շուրջ:

«La Gazzetta dello Sport»-ի տեղեկությամբ, միլանյան ակումբի գլխավոր նպատակն է գնել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին:

Իտալական գրանդի ցանկալի ձեռքբերումների թվում են նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մադրիդցիները համաձայնել էին 85 միլիոն եվրոյի դիմաց վաճառել Խամեսի տրանսֆերը, սակայն կոլումբացին որոշել էր մնալ Իսպանիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում