«Գանձասար-Կապանը» ջախջախեց «Բանանցին»

«Գանձասար-Կապանը» ջախջախեց «Բանանցին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի առաջին խաղում «Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության է մատնել «Բանանցին»:

Սյունիքցիները խաղի ելքը գործնականում վճռել են մեկնարկային 27 րոպեների ընթացքում:
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին մոտ տարածությունից կատարած հարվածով բացել է Կլաուդիո Մարինին: 3 րոպե անց հաշիվը կրկնապատկել է կենտրոնական պաշտպան Դամիր Մեմովիչը: 28-րդ րոպեին գնդակը երրորդ անգամ Գրիգոր Մակարյանի պաշտպանած դարպասն է ուղարկել Գոգիտա Գոգիտաշվիլին: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին Գանձասարի և 4-րդ գոլն է հեղինակել Վալմերսոնը:

Այս հաղթանակի շնորհիվ Աշոտ Բարսեղյանի թիմը վաստակեց 13 միավոր, մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Բանանցին» և բարձրացավ 3-րդ հորիզոնական:

Լուսանկարը՝ «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջի

Հետևեք մեզ նաև Telegram-ում