«Փյունիկը» վստահ հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ (տեսագրություն)

«Փյունիկը» վստահ հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Արարատին» և վստահ հաղթանակ տոնեց։

Արտակ Օսեյանի սաները 4 անպատասխան գնդակ խփեցին․ Վարդան Պողոսյանը դուբլ ձևակերպեց, մեկական գոլ խփեցին Պետրոս Ավետիսյանը և Կամո Հովհաննիսյանը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 12 միավոր և «Բանանցի» հետ կիսում է 4-5-րդ հորիզոնականները, իսկ «Արարատը» մնաց 4 միավորով վերջին տեղում։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 9-րդ տուր

«Փյունիկ» – «Արարատ»՝ 4։0
Գոլերը՝ Պողոսյան 26՛, 33՛, Ավետիսյան 35՛, Հովհաննիսյան 77՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում