«ՊՍԺ»-ն հաղթեց հետնապահին (տեսանյութ)

«ՊՍԺ»-ն հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Ֆրանսիայի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենն» ընթացիկ առաջնության 9-րդ տուրում հյուրընկալվեց «Նանսիին»։ 

«Մարսել Պիկո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով․ հյուրերի կազմում մեկական գոլ խփեցին Լուկա Մոուրան և Էդինսոն Կավանին, իսկ «Նանսիից» հաշիվը կրճատեց Ալու Դիարան։

Այս հաղթանակից հետո Ունաի Էմերիի թիմն ունի 19 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, իսկ «Նանսին» եզրափակում է աղյուսակը՝ ակտիվում ունենալով 5 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

«Նանսի» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1։2
Գոլերը՝ Դիարա 55՛ – Մոուրա 13՛, Կավանի 18՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում