«Ռոման» հաղթեց և շրջանցեց «Նապոլիին» (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց և շրջանցեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրը մեկնարկեց կենտրոնական՝ «Նապոլի»-«Ռոմա» հանդիպումով։ «Սան Պաոլո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց «գայլերի» հաղթանակով։

43-րդ րոպեին Էդին Ջեկոն առաջ մղեց հյուրերին, իսկ երկրորդ կեսի մեկնարկում դուբլ ձևակերպեց։ 55-րդ րոպեին Կալիդու Կուլիբալին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 85-րդ րոպեին Մոհամեդ Սալահը վերականգնեց երկու գնդակի առավելությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 16 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցել է «Նապոլիին»․ այժմ հռոմեական թիմը երկրորդ տեղում է, իսկ «Նապոլին» 14 միավորով երրորդն է։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նապոլի» – «Ռոմա»՝ 1։3
Գոլերը՝ Կուլիբալի 58՛ – Ջեկո 43՛, 54՛, Սալահ 85՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում