Առաջատարն ու գործող չեմպիոնը ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Առաջատարն ու գործող չեմպիոնը ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրը եզրափակվեց կենտրոնական՝ «Ալաշկերտ»-«Շիրակ» խաղով։ Գործող չեմպիոնն և ընթացիկ առաջնության առաջատարը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գնդակ։

Հանդիպման 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանը «Շիրակի» տուգանային հրապարակում Միհրան Մանասյանի նկատմամբ կանոնների խախտում արձանագրեց և հյուրերի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Նորայր Գյոզալյանը։

Աբրահամ Խաշմանյանի թիմի նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 75-րդ րոպեն, երբ գյումրեցիների պատասխան գոլը խփեց Գիորգի Գոգիչաևը։

Այս հանդիպումից հետո «Շիրակն» ունի 18 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ալաշկերտը» 16 միավորով երկրորդ տեղում է։

Բարձրագույն խումբ, 9-րդ տուր

«Ալաշկերտ» – «Շիրակ»՝ 1։1
Գոլերը՝ Գյոզալյան 33՛/11-մետրանոց – Գոգիաչև 75՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում