«Ինտերը» պարտվեց «Կալյարիին» (տեսանյութ)

«Ինտերը» պարտվեց «Կալյարիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Կալյարիին»։

Դաշտի տերերն առաջին խաղակեսում հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Մաուրո Իկարդին վրիպեց 11-մետրանոց նշակետից։ Հաշիվը 55-րդ րոպեին բացեց Ժոաու Մարիուն։ 71-րդ րոպեին Ֆեդերիկո Մալչիորեին վերականգնեց հավասարությունը, իսկ 85-րդ րոպեին ինքնագոլ գրանցվեց Սամիր Հանդանովիչի ակտիվում։

Այս հաղթանակից հետո «Կալյարին» ունի 13 միավոր և կիսում է մրցաշարային աղյուսակի 5-7-րդ հորիզոնականները, իսկ «Ինտերը» 11 միավորով 11-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ինտեր» – «Կալյարի»՝ 1։2
Գոլերը՝ Մարիու 55՛ – Մալչիորի 71՛, Հանդանովիչ 85՛/ինքնագոլ
Չիրացրած 11-մետրանոց՝ Իկարդի 26՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում