«Վալենսիան» հաղթեց Պրանդելլիի գլխավորությամբ առաջին խաղում (տեսանյութ)

«Վալենսիան» հաղթեց Պրանդելլիի գլխավորությամբ առաջին խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Վալենսիան» նոր մարզիչ Չեզարե Պրանդելիի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց։ «Չղջիկներն» արտագնա խաղում 2։1 հաշվով առավելության հասան «Սպորտինգի» նկատմամբ։ 

«Վալենսիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարիո Սուարեսը, իսկ Խիխոնի թիմից միակ գոլը խփեց Կարլոս Կաստրոն։ Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 9 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը, իսկ «Սպորտինգը» 7 միավորով 18-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Սպորտինգ» – «Վալենսիա»՝ 1։2
Գոլերը՝ Կաստրո 41՛ – Սուարես 7՛, 65՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում