Դե Բուր․ Կարիերայիս ամենաբարդ շրջանն է

Դե Բուր․ Կարիերայիս ամենաբարդ շրջանն է

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրն Իտալիայի առաջնության 8-րդ տուրում 1։2 հաշվով «Կալյարիին» պարտվելուց հետո նշել է, որ այժմ իր կարիերայի ամենաբարդ ժամանակահատվածն է։

-Երբ մենք առաջ անցանք հաշվի մեջ, ֆուտբոլիստները դադարեցին խաղալ։ 1։0 հաշիվը պետք է օգներ մեզ, պետք է ավելի շատ ազատ տարածություններ ևառավելություն ունենայինք, բայց դրա փոխարեն պարտվեցինք։ Հարձակվողները, գրոհների մասնակիցները պետք է իրենց լավագույն որակները ցույց տան։ Ես չեմ հասկանում, թե ինչու Իկարդին վրիպեց 11-մետրանոց նշակետից․ սովորաբար նա հանգիստ է նման պահերի։

Սա իմ կարիերայի ամենաբարդ շրջանն է։ Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանկ դե Բուրը։

8-րդ տուրից հետո «Ինտերն» ունի 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 10 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում