«Միլանը» բարելավեց դիրքերը (տեսանյութ)

«Միլանը» բարելավեց դիրքերը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Կիևոյին» և հաղթանակ տարավ։

Վերոնայի «Մարկ Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց Յուրայ Կուցկան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Մ՛Բայե Նյանգը խփեց հյուրերի երկրորդ գոլը։ 76-րդ րոպեին Վալտեր Բիրսան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Դարիո Դայնելիի՝ ավելացրած ժամանակում ինքնագոլի արդյունքում «Միլանը» հաղթեց երկու գնդակի տարբերությամբ։

Այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» վաստակած միավորների քանակով հավասարվել է երկրորդ տեղում գտնվող «Ռոմային»․ այս թիմերն ունեն 16-ական միավոր և 5 միավորով զիջում են առաջատար «Յուվենտուսին»։ «Կիևոն» 13 միավորով 6-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Կիևո» – «Միլան»՝ 1։3
Գոլերը՝ Բիրսա 76՛ – Կուցկա 45՛, Նյանգ 46՛, Դայնելի 90+4՛/ինքնագոլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում