«Adidas»-ը Պոգբային նվիրված տեսանյութ է ներկայացրել

«Adidas»-ը Պոգբային նվիրված տեսանյութ է ներկայացրել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից առաջ աշխարհահռչակ «adidas» ընկերությունը «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբային նվիրված տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է Պոգբան Ռուասի-ան-Բրիից դեպի «Օլդ Թրաֆֆորդ» տանող ճանապարհ անցնում։ «Adidas»-ն այս տեսանյութով նպատակ ունի ոգեշնչելու աշխարհի տարբեր անկյունների պատանի ֆուտբոլիստներին, ովքեր պետք է գտնեն երազանքին հասնելու իրենց ճանապարհը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում