«Ինտերը» տուգանել է Իկարդիին, բայց չի զրկել ավագի թևկապից

«Ինտերը» տուգանել է Իկարդիին, բայց չի զրկել ավագի թևկապից

«Ինտերը» որոշում է կայացրել թիմի հարձակվող Մաուրո Իկարդիի նիկատմամբ կիրառվող պատժամիջոցի հարցում: Արգենտինացի ֆուտբոլիստը կենթարկվի գումարային տուգանքի, սակայն չի զրկվի թիմի ավագի թևկապից, – գրում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ներաձուրիի» երկրպագուներն ավելի վաղ պահանջել Իկարդիին արգելել կրել թիմի ավագի թևկապը: Պատճառը նրա ինքնակենսագրական գրքում նկարագրված 2015 թվականի փետրվարին «Սասուոլոյի» հետ կայացած խաղի իրադարձություններն են:

Ֆուտբոլիստը նշում է, որ այդ հանդիպումից հետո իր խաղաշապիկը նվիրել է տրիբունայում գտնվող երեխային, սակայն ակումբի ֆան շարժումներից մեկի ղեկավարը խլել է այն և ետ նետել արգենտինացուն: 23-ամյա հարձակվողը նման պահվածքի համար վիրավորական խոսքեր է ասել այդ ֆուտբոլասերին:

«Ինտերի» երկրպագուները պնդում են, որ Իկարդին հորինել է այդ պատմությունը, ինչպես և շատ այլ իրադարձություններ, որոնք նկարագրված են ինքնակենսագրական գրքում:
Ֆուտբոլիստի վճարվելիք գումարային տուգանքն օգտագործվելու է բարեգործական նպատակներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում