Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

«Դինամո» ՄՀԿ-ում վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Այսօր տեղի է ունեցել մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը, – հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար կպայքարեն շուրջ 100 մարզիկներ։

Վաղը՝ հոկտեմբերի 19-ին տեղի կունենան նախնական փուլի մենամարտերը։ Սկիզբը՝ ժամը 13։00-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում