Հայաստանի Գավաթ. «Բանանցը» պարտվեց «Արարատին», բայց մտավ կիսաեզրափակիչ

Հայաստանի Գավաթ. «Բանանցը» պարտվեց «Արարատին», բայց մտավ կիսաեզրափակիչ

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում այսօր կայացավ «Բանանց» – «Արարատ» դիմակայության պատասխան հանդիումը: Առաջին խաղում «Բանանցն» արտագնա հաղթանակ էր տարել 2:1 հաշվով:

«Բանանց-1» մարզադաշտում կայացած խաղում Արկադի Անդրեասյանի թիմը հաղթեց 1:0 հաշվով, սակայն դուրս մնաց պայքարից: Միակ գնդակը 63-րդ րոպեին խփեց Գեղամ Թումբարյանը, ով գրագետ փոխանցում ստացավ Սարգիս Մեթոյանից:

Կիսաեզրափակչում Արթուր Ոսկանյանի թիմը կմրցի «Փյունիկ» – «Ալաշկերտ» զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում