Հայաստանի Գավաթ. «Բանանց» – «Արարատ» պատասխան խաղի ուշագրավ պահերը (տեսանյութ)

Հայաստանի Գավաթի խաղարկությանն քառորդ եզրափակչում «Բանանցը» դժվարությամբ հաղթահարեց «Արարատի» արգելքը:

Արտագնա խաղում 2:1 հաշվով տոնած հաղթանակից հետո Արթուր Ոսկանյանի սաները սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեցին մրցակցին և մոտ էին մրցաշարից դուրս մնալուն: Արկադի Անդրեասյանի թիմի կազմում միակ գնդակը 63-րդ րոպեին խփեց Գեղամ Թումբարյանը:

«Բանանցի» մամուլի ծառայությունը պատրաստել է հանդիպման ընթացքում խփված միակ գոլի և բազմաթիվ գոլային պահերի տեսությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում