Վերջին 5 տարում աշխարհում ամենաշատ մարզաշապիկներ վաճառող ակումբները

«PR Marketing» գործակալությունը հետազոտություն է անցկացրել եվրոպական թիմերի միջև, որպեսզի պարզի, թե որ ակումբն է ամբողջ աշխարհում ամենաշատ մարզաշապիկները վաճառում: Հետազոտությունն անցկացվել է վերջին 5 տարիների տվյալներով։

Եվրոպական թիմերի միջև ամենաշատ մարզաշապիկներ վաճառող ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» է. միջինը մեկ տարում 1,75 միլիոն խաղաշապիկ: Անգլիական ակումբին հաջորդում են «Ռեալը» (1,65 միլիոն) և «Բարսելոնան» (1,27)

Այդ հաշվարկի թոփ-20-ը հետևյալ տեսքն ունի.

1.«Մանչեսթեր Յունայթեդ» – տարեկան 1,75 միլիոն մարզաշապիկ
2. «Ռեալ Մադրիդ» – 1,65
3. «Բարսելոնա» – 1,27
4. «Բավարիա» – 1,20
5. «Չելսի» – 899 հազար
6. «Լիվերպուլ» – 852
7. «Արսենալ» – 835
8. ՊՍԺ – 526
9. «Յուվենտուս» – 452
10. Բորուսսիա Դ. – 393
11. «Գալաթասարայ» – 389
12. «Ֆեներբախչե» – 365
13. «Մանչեսթեր Սիթի» – 342
14. «Մարսել» – 335
15. «Տոտոնհեմ» – 268
16. «Միլան» – 200
17. «Ինտեր» – 199
18. «Շալկե» – 184
19. «Լիոն» – 177
20. «Ատլետիկո» – 173 

Հետևեք մեզ նաև Telegram-ում