ՉԼ. «Յուվենտուսն» «ամրապնդվեց» ամենաշատ կարմիր քարտ ստացող թիմերի ցանկում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Լիոնին»: Այդ խաղում թուրինցիների կիսապաշտպան Մարիո Լեմինան ստացած երկու դեղին քարտերի պատճառով 54-րդ րոպեին հեռացվել է խաղադաշտից:

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում Յուվենտուսի ֆուտբոլիստները 22-րդ անգամ կարմիր քարտ ստացան,- հայտնում է «Sports.ru»-ն:

«Ծեր սինյորան» շարունակում է գլխավորել ամենաշատ հեռացումներ ստացած ակումբների ցանկը: Իտալական գրանդի առաջիկա «հետապնդողներ» «Արսենալը», «Ինտերը» և «Բավարիան» ստացել են 17-ական կարմիր քարտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում