Հայաստանի գավաթ․ «Փյունիկը» կիսաեզրափակչում է

Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։ Հանդիպման միակ գոլը 88-րդ րոպեին խփեց Կամո Հովհաննիսյանը։

Առաջին խաղում ևս հաղթել էր Արտակ Օսեյանի թիմը՝ 2։1

Այսպիսով, հայտնի դարձան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի զույգերը․ եզրափակչի ուղեգրի համար «Փյունիկը» կմրցի «Բանանցի» հետ, «Գանձասար-Կապանը»՝ «Շիրակի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում