Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրաափակչի «Փյունիկ» – «Ալաշկերտ» (1:0) հանդիպումից հետո Աբրահամ Խաշմանյանը հայտարարել է զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին։

«Այսօր իմ վերջին խաղն էր «Ալաշկերտում»: Վերջացնում եմ գործունեությունս և հրաժարական եմ տալիս»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մարզիչն ու հեռացել։

Աբրահամ Խաշմանյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ «Ալաշկերտը» դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։

Տեսանյութը՝ «Ֆուտբոլ +»-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում