Կասիլյասը գերազանցել է Չավիի ռեկորդը

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերայում հերթական հաջողությունն է գրանցել։

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Պորտուն» 2։1 հաշվով առավելության հասավ «Բրյուգեի» նկատմամբ։ Կասիլյասի համար այս հաղթանակը 92-րդն էր Չեմպիոնների լիգայի շրջանակում, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Իսպանացի դարպասապահը գերազանցել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիի ռեկորդը (91 հաղթանակ):

Այս հաղթանակիների մեծ մասը (87) 35-ամյա դարպասապահը տոնել է նախկին թիմի՝ «Ռեալի» կազմում։

Նշենք նաև, որ Իկեր Կասիլյասի համար Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը 18-րդն է։ Նրանից ավելի շատ այս մրցաշարին մասնակցել է միայն Ռայան Գիգզը (19 մրցաշրջան)։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում