«Արսենալը» և «Պարի Սեն Ժերմենը» վստահ հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում A խմբի ֆավորիտներ «Արսենալն» ու «Պարի Սեն Ժերմենը» վստահ հաղթանակներ տոնեցին։ 

«Արսենալը» սեփական հարկի տակ 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Լուդոգորեցի» դարպասը․ մեկական գոլով աչքի ընկան Ալեքսիս Սանչեսը, Թեո Ուոլքոտը և Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը, իսկ Մեսութ Օզիլը հեթ-տրիկ ձևակերպեց։

«Պարի Սեն Ժերմենը» 3։0 հաշվով հաղթեց «Բազելին»։ Ունաի Էմերիի սաներից գոլեր խփեցին Անխել դի Մարիան, Լուկաս Մոուրան և Էդինսոն Կավանին։

Այս հանդիպումներից հետո «Արսենալն» ու «Պարի Սեն Ժերմենն» ունեն 7-ական միավոր, «Բազելն» ու «Լուդոգորեցը»՝ մեկական։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ

«Արսենալ» – «Լուդոգորեց»՝ 6։0
Գոլերը՝ Սանչես 12՛, Ուոլքոտ 42՛, Օքսլեյդ-Չեմբեռլեն 46՛, Օզիլ 56՛, 83՛, 87՛

«Պարի Սեն Ժերմեն» – «Բազել»՝ 3։0
Գոլերը՝ Դի Մարիա 40՛, Մոուրա 62՛, Կավանի 90+3՛/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում