Հայտնի է Աբրահամ Խաշմանյանի հրաժարականի պատճառը

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի՝ «Փյունիկ» – «Ալաշկերտ» հանդիպումից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել։

Խաշմանյանը խոսել է թիմը լքելու որոշման մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում փորձառու մասնագետը նշել է․

«Գավաթի խաղից հետո թիմի ղեկավարը մտավ հանդերձարան, խիստ դժգոհություն արտահայտեց՝ այդ ընթացքում ազատելով 4-5 ֆուտբոլիստի, անվստահություն հայտնեց ինձ և մարզչական շտաբին՝ հայտարարելով, որ մյուս խաղին թիմը կնախապատրաստի այլ մարզիչ: Իմ այս որոշումը ակնթարթային էր: Իրեն հարգող ցանկացած մարզիչ կաներ նույնը: Ես երեք տարի «Ալաշկերտում» էի, և մենք թիմի հետ հասել էինք աննախադեպ հաջողությունների թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ Հայաստանում։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմի ֆուտբոլիստներին՝ իրենց պրոֆեսիոնալ մոտեցման համար, ինչպես նաև իմ մարզչական շտաբին և ակումբին՝ համագործակցության համար: Հաջողություն եմ մաղթում «Ալաշկերտին»»,-ասել է Խաշմանյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում