Չեմպիոնների լիգա․ երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուները

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն խաղացողի կոչմանը։

Թեկնածուների թվում են՝

Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 3 գոլ և 1 գոլային փոխանցում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում։

Մեսութ Օզիլ («Արսենալ») – 3 գոլ և 1 գոլային փոխանցում «Լուդոգորեցի» հետ խաղում։

Անխել դի Մարիա («Պարի Սեն Ժերմեն») – 1 գոլ «Բազելի» հետ խաղում։

Յանիկ Ֆերեյրա Կարասկո («Ատլետիկո») – 1 հաղթական գոլի հեղինակ «Ռոստովի» հետ խաղում։

Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս») – Հետ մղած 11-մետրանոց հարված «Լիոնի» հետ խաղում։

Ռիյադ Մարեզ («Լեսթեր Սիթի») – 1 գոլ «Կոպենհագենի» հետ խաղում։

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսսիա Դորտմունդ») – 1 գոլ «Սպորտինգի» հետ խաղում։

Սամիր Նասրի («Սևիլյա») – 1 գոլ Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում։

 

Լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը կարող եք մասնակցել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում, այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում