ԵԼ․ «Ինտերը» և «Սպարտան» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Ավարտվեցին Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրի K խմբի հանդիպումները։ 

«Ինտերը» սեփական հարկի տակ Անտոնիո Կանդրևայի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին», իսկ «Սպարտան» արտագնա խաղում Մատեյ Պուլկրաբի գոլի շնորհիվ հաղթեց «Հապոելին»։

Այս հանդիպումներից հետո «Սպարտան» ունի 6 միավոր և գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, «Սաութհեմփթոնն» ու «Հապոելն» ունեն 4-ական միավոր, իսկ «Ինտերը»՝ 3։

Եվրոպա լիգա, խմբային փուլ երրորդ տուր
K խումբ

«Հապոել» – «Սպարտա»՝ 0։1
Գոլը՝ Պուլկրաբ 71՛

«Ինտեր» – «Սաութհեմփթոն»՝ 1։0
Գոլը՝ Կանդրևա 67՛
Հեռացում՝ Բրոզովիչ 77՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում