ԵԼ․ «Ռոման» ոչ-ոքի խաղաց, «Ատլետիկը» պարտվեց (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ռոման» չկարողացավ հաղթել «Աուստրիային»։ Հռոմում կայացած հանդիպման մինչև 82-րդ րոպեն «գայլերը» հաղթում էին 3։1 հաշվով, սակայն 2 րոպեում 2 գոլ ընդունելով՝ բաց թողեցին 3 միավոր վաստակելու հնարավորությունը։ E խմբի մյուս խաղում «Աստրան» 2։1 հաշվով հաղթեց «Վիկտորիա Պլզենին»։

E խմբում այժմ «Ռոման» ու «Աուստրիան» ունեն 5-ական միավոր, «Աստրան»՝ 3, «Վիկտորիան»՝ 2։

F խմբում «Ատլետիկը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով զիջեց «Գենկին», իսկ «Ռապիդն» ու «Սասուոլոն» ոչ-ոքի խաղացին՝ 1։1։

Այժմ «Գենկը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սասուոլոն» ու «Ռապիդն» ունեն 4-ական միավոր, «Ատլետիկը»՝ 3։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

E խումբ

«Ռոմա» – «Աուստրիա»՝ 3։3
Գոլերը՝ Էլ-Շարավի 19՛, 34՛, Ֆլորենցի 69՛ – Հոլցհաուզեր 16՛, Պրոկոպ 82՛, Կայոդե 84՛

«Վիկտորիա Պլզեն» – «Աստրա»՝ 1։2
Գոլերը՝ Գորժավա 86՛ – Ալիբեկ 41՛, Գորժավա 64՛/ինքնագոլ

F խումբ

«Գենկ» – «Ատլետիկ»՝ 2։0
Գոլերը՝ Բրաբեց 40՛, Նդիդի 83՛

«Ռապիդ» – «Սասուոլո»՝ 1։1
Գոլերը՝ Շաուբ 7՛ – Շրամել 66՛/ինքնագոլ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում