«Ֆորս Ինդիան» կողմնորոշվել է Հյուլկենբերգի փոխարինողի հարցում

«Տորո Ռոսոյի» ավտոարշավորդ Դանիլ Կվյատը կարող է տեղափոխվել «Ֆորս Ինդիա»,- հայտնում է «Motosport.com»-ը:

Վիջայ Մալյայի թիմը փոխարինող է փնտրում «Ռենո» տեղափոխվող Նիկո Հյուլկենբերգին և Կվյատը հանդիսանում է «Ֆորս-Ինդիայի» հիմնական ընտրությունը: Գերմանացուն փոխարինելու համար դիտարկվում են նաև Էստեբան Օկոնի ու Ջոլիոն Պալմերի թեկնածությունները:

Կվյատը ներկայումս պայմանագրով կապված է «Ռեդ Բուլի» հետ, որին պատկանում է «Տորո Ռոսոն»: Ավստրիական թիմը դեռ որոշում չի կայացրել ռուս ավտոարշավորդի ապագայի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում