ՊՍԺ-ի առանցքային 2 ֆուտբոլիստներ չեն մասնակցի ֆրանսիական «Կլասիկային»

«Պարի Սեն Ժերմենը» «Մարսելի» հետ ֆրանսիական «Կլասիկային» («Le Classique») մոտենում է կադրային խնդիրներով:

Ինչպես հայտնում է «L’Equipe»-ն, կիսապաշտպաններ Մարկո Վերատին ու Անխել դի Մարիան բաց կթողնեն 10-րդ տուրի հանդիպումը: Իտալացի ու արգենտինացի ֆուտբոլիստները վնասվածքներ են ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բազելի» հետ տնային խաղում (3:0):

Հիշեցնենք, որ վնասվածքներից չեն ապաքինվել նաև ՊՍԺ-ի կիսապաշտպաններ Խավիեր Պաստորեն ու Տիագո Մոտան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում