Հայտնի են «Բանանցի» ֆուտբոլիստների ապաքինման ժամկետները

«Բանանցի» բժիշկ Արսեն Համբարյանն ակումբի մամուլի ծառայությանն է հայտնել վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների մասին տեղեկություններ: Այս պահին «Բանանցի» «հիվանդասենյակում» չորս ֆուտբոլիստ կա.

Վալտեր Պողոսյանի մոտ ազդրի երկգլխանի մկանի մասնակի վնասվածք է: Վերականգման ժամկետը՝ մոտ չորս շաբաթ:

Ալեքսանդր Հովհաննիսյանի մոտ ծնկային հոդի վնասվածք է: Վերականգման ժամկետը՝ չորսից հինգ շաբաթ:

Ստեփան Ղազարյանի մոտ ազդրի մեծ առբերիչ մկանի մասնակի վնասվածք է: Վերականգնման ժամկետը՝ մոտ չորս շաբաթ:

Յասմին Մեցինովիչը հետվիրահատական վիճակում է գտնվում ուսային հոդի հոդախախտի հետ կապված վիրահատությունից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում