Առաջիկա օրերին պարզ կդառնա Ջոշուա-Կլիչկո մենամարտի վերաբերյալ WBA-ի դիրքորոշումը

Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի և IBF/IBO/WBA/WBO վարկածներով նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի միջև մենամարտ անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի հոկտեմբերի 21-ին և առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություն կտա,- հաղորդում է «Sky Sports»-ը։

Վերջին շաբաթներին Ջոշուան և Կլիչկոն բանակցություններ են վարել դեկտեմբերին մենամարտ անցկացնելու շուրջ, սակայն վերջնական համաձայնություն ձեռք չեն բերել։ WBA-ն ևս իր դիրքորոշումը չի հայտնել հավանական մենամարտի շուրջ։

Հայտնի է, որ Կլիչկոն անպայման ցանկանում է՝ իր հաջորդ մենամարտը լինի տիտղոսային, սակայն WBA-ն կարող է նաև չբավարարել ուկրաինացու պահանջը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում