Ընտրվել է ԱԱ-2018-ի թալիսմանը

2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության թալիսման է ընտրվել գայլը:

Մրցաշարի թալիսմանը դառնալուն հավակնում էին նաև ամուրյան վագրը և կատուն: Հաղթողը հայտարարվել է Ռուսաստանի առաջին ալիքի «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ:

Միջոցառմանը մասնակցել են անվանի նախկին ֆուտբոլիստներ Ռոնալդոն ու Զվոնիմիր Բոբանը: Վերջինս ՖԻՖԱ-ի նախագահի խորհրդականն է:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ԱԱ-2018-ի թալիսմանի շնորհանդեսը բաց է թողել մինչև 17 տարեկան աղջիկների աշխարհի առաջնության եզրափակչին գտնվելու պատճառով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում