Ջեկոն կազմել է իր խաղընկերների խորհրդանշական հավաքականը

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կազմել է բոլոր բոլոր թիմերում իր խաղընկերների խորհրդանշական հավաքականը: Բոսնիացին հիացմունք է հայտնել նաև հռոեմական ակումբում իր թիմակից Ֆրանչեսկո Տոտտիով:

«Տոտտին ինձ համար աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Անհավանական է, որ նրա հետ խաղալու և նրանից գոլային փոխանցումներ ստանալու հնարավորություն եմ ստացել: Հիշում եմ, որ պատանեկան տարիքում հետևում էի նրա խաղին, իսկ հիմա նրա հետ գործելու հնարավորություն ունեմ:

Լավագույն դարպասապահը, որի հետ երբևէ խաղացե՞լ եմ. Ջո Հարտը: Կազմե՞մ թիմակիցներիս խորհրդանշական հավաքականը: Հարտ, Մայկոն, Ջերոմ Բոատենգ, Կոմպանի, Կոլարով, Յայա Տուրե, Լեմպարդ, Դավիդ Սիլվա, Տոտտի, Ագուերո և Տևես»,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում