«Շիրակը» հաղթեց «Գանձասար-Կապանին» և ամրապնդվեց առաջին հորիզոնականում

Հայաստանի առաջնության 10-րդ տուրի առաջին խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Գանձասար-Կապանին»:

Հանդիպման միակ գնդակը 47-րդ րոպեին խփել է գյումրեցիների հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեն, ով մոտ 15 մետր տարածությունից գնդակն ուղարկել է մրցակցի դարպասի ձախ վերին անկյունը:

“>

Թիմերը հանդիպումը սկսել են հետևյալ կազմերով.

«Շիրակ» – Անատոլի Այվազով, Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Մարկո Պրլևիչ, Աղվան Դավոյան, Սոլոմոն Ուդո, Մուհամեդ Կաբա, Բրայան դե լա Ֆուենտե, Ռումյան Հովսեփյան, Գոգիտա Գոգիչաև, Վիուլեն Այվազյան:

«Գանձասար» – Գրիգոր Մելիքսեթյան, Վասպուրակ Մինասյան, Ալեքսանդր Պետրոսյան, Դամիր Մեմովիչ, Արա Խաչատրյան, Գոգիտա Գոիտաշվիլի, Անգուլո Վբեյմար, Լուբամբու Մուսոնդա, Արտակ Ալեքսանյան, Վալմերսոն, Կլաուդիո Մարինի:

Այս հաղթանակից հետո Վարդան Բիչախչյանի թիմը վաստակեց 21 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Կապանյան թիմը 3 միավորով առայժմ երրորդ տեղում է:

 Լուսանկարը «Շիրակի» ֆեյսբուքյան էջի

Հետևեք մեզ նաև Telegram-ում