Լոկատելիի գեղեցիկ գոլը հաղթական էր «Միլան» – «Յուվենտուս» խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սան Սիրոյում»․ «Միլանը» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման մեկնարկում «Յուվենտուսն» ուներ առավելություն, սակայն «Միլանն» աստիճանաբար հավասարեցրեց խաղը։ Խաղակեսի ընթացքում տեղի ունեցավ վիճելի միջադեպ․ 36-րդ րոպեին Միրալեմ Պյանիչը գրավեց դաշտի տերերի դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին գոլ չհաշվեց՝ արձանագրելով խաղից դուրս իրավիճակ։

Երկրորդ խաղակեսը չզիջեց դիտարժանությամբ։ Թիմերը բավականին ակտիվ էին առջևի գծում, սակայն գրանցվեց միայն մեկ գոլ․ 65-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հաղթական գոլ խփեց Մանուել Լոկատելին։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 19 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և արդեն 2 միավորով է զիջում «Յուվենտուսին»։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Միլան» – «Յուվենտուս»՝ 1։0
Գոլը՝ Լոկատելի 65՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում