USD
EUR
RUB

Արկադի Անդրեասյան․ Ոչ մեկ չի ուզում փող ծախսել, դրա համար էլ թիմերը չեն ավելանում

 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի՝ «Արարատ» - «Ալաշկերտ» (1:2) հանդիպումից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ 

-Չգիտեմ՝ էլ ի՞նչ ասեմ: Ցավալի է, որ այսպես եղավ, պարտվեցինք: Ֆուտբոլ է: Վարպետությունը չհերիքեց, ինչ-որ տեղ բախտներս էլ չբերեց, այսպիսի գոլ բաց թողեցինք: Դե, ինչ անենք, պատահում է: Առաջին կեսի համար կարող եմ ասել, որ նոր ֆուտբոլիստները, ովքեր այսօր խաղացին, դեռ չեն հասկանում ֆուտբոլի խորությունը, պետք է փորձ ձեռք բերեն ավելի ուժեղ մրցակիցների դեմ խաղալով: «Ալաշկերտը» փորձառու թիմ է, այդ պատճառով ավելի լավ են գլուխ հանում մարտավարությունից: Առաջին կեսից հետո պետք է վերադասավորումներ անեինք, արեցինք և նորմալ խաղ գնաց:

Պաշտպանությունում հստակ էինք խաղում, առջևում էլ էինք խաղում, բայց վարպետության պակաս կար: Այդպես ստացվեց, բախտներս չբերեց, նրանք գոլ խփեցին և հաղթեցին: Կյանքը շարունակվում է: 1։1 հաշվի ժամանակ կարող էինք երկրորդը խփել, եթե մեր ֆուտբոլիստը գրագետ գործեր: Աջ փոխանցեր, դատարկ դարպասը կգրավեինք, բայց ֆուտբոլային սթափ մտածելակերպը չկա: Այդպիսի պահերը պետք է իրացնել, բարձրակարգ թիմերը կկարողանային, մենք դեռ չենք կարողանում,- ասաց Անդրեասյանը։

-Թիմը հրաժարվել է մի քանի լեգիոներների ծառայություններից: Կա՞ քաղաքականություն տեղի ֆուտբոլիստներով խաղալու, թե՞ լեգիոներները չէին համապատասխանում:

-Ուղղակի չէին համապատասխանում: Բացի այդ, տարբերությունը տեղացիների ու լեգիոներների քիչ էր: Մի քիչ փորձ ունեին, բայց դա ժամանակի ընթացքում կգա:

-Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինե՞ն լեգիոներներ:

-Սևերին հաստատ չենք բերի, բայց բրազիլացիներին, հնարավոր է, բերենք: Սևերը բրազիլացի ֆուտբոլիստների պես ֆուտբոլային չեն:

-Իսկ ինչու՞ են ամբողջ Եվրոպայում սևամորթ ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերում․․․

-Սևերը վազում են, բայց բրազիլացիները խաղում են: Ֆիզիկապես լավ բրազիլացին սևերից ուժեղ է:

-Իսկ ղեկավարը աջակցո՞ւմ է Ձեզ այդ հարցում:

-Խոսել ենք: Ուղղակի սևերը` յոթ-ութ տարի առաջ էլ կային: Օգուտ չկա սևերից:

-«Շիրակի» սևամորթ խաղացողները, կարծես, արդարացնում են իրենց։ Համաձայն չե՞ք։

-«Շիրակը» հարձակվողնե՞ր է բերել: Չէ, կիսապաշտպաններ: Կիսապաշտպաններն էլ խաղում են...

-Հարձակվողներ էլ ունեն։

-Դե անցումային փուլ է: Իրենց պետք է հարձակվող, որ գոլ խփի, բերել են, խփել է․ համաձայն եմ: Իսկ եթե հարձակվող պետք է բերես, ու սպասես, թե երբ պետք է խփի... Իրենց լեգիոներները երևի ավելի թանկ են, ուղղակի ժամանակավորապես բերել են:

-Արդյունքների վերաբերյալ մտահոգություն չկա՞:

-Խնդիրն այն է, որ թիմը պետք է լավ նախապատրաստական փուլ անցնի։ Պետք են լավ ֆուտբոլիստներ, որ կարողանաս բարձր տեղերի համար պայքարել: Այսօր այնպես է, որ պետք է եղած թերությունները վերանան: Պարտք չլինի: Դժվար է թիմ պահել, բայց ղեկավարները գիտեն այդ մասին: Հայաստանի առաջնության ֆորմատը, օրինակ, մեզ ձեռք չի տալիս: Հիմա տարին ավարտվում է, մրցաշրջանը՝ կիսվում: Լավ կլիներ, եթե տարին ավարտվելու հետ մրցաշրջանն էլ ավարտվել, մյուս տարվանից նորը սկսեր:

-Անկեղծ լինենք, «Արարատի» ղեկավարները տարիներ շարունակ նույն կերպ են գործում, Դուք էլ եք եղել հարվածի տակ: Բան չեն արել ու շարունակում են նույն ոճով: Ի՞նչ է լինելու:

-Չէ, ոճը պետք է փոխվի: Ես գալուց ասացի` պետք է փոխվի: Կփոխվի, կաշխատենք, չի փոխվի՝ թող նույն ձևի շարունակվի: Ես խոսել եմ, ասել եմ, որ պետք է փոխվի: Թիմը հաջողության չի հասնում, փողերը ծախսվում են, բայց չկա արդյունք: Հիմա առաջնությունում մնացել է 6 թիմ, իսկ դա նշանակում է, որ իջավ ֆուտբոլի վարկանիշը։ Ոչ մեկ չի ուզում փող ծախսել, դրա համար էլ թիմերը չեն ավելանում։

-Պարոն Անդրեասյան, ֆինանսական առումով թիմում ամեն ինչ նորմա՞լ է։ Տեղեկություններ կային, որ որոշ ֆուտբոլիստների աշխատավարձների հետ կապված խնդիրներ կան։

-Չգիտեմ։ Դա ղեկավարության գործն է։ Նրանք լավ գիտեն։ Երբ ես եկել եմ, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է եղել, փոքրիկ ուշացումներ եղել են, բայց ի վերջո տվել են։

-Այսօր բացակայում էին հիմնական կազմի խաղացողներ Գորիկ Խաչատրյանը, Վահե Մարտիրոսյանը։ Ինչո՞վ էր պայմանավորված։

-Մեծացել են երևի, դրանից է։

-Իսկ հաջորդ խաղում կտեսնե՞նք նրանց։

-Ոչ։

 

Հասմիկ Գրիգորյան

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan