Լոկատելի. Անհամբերությամբ սպասում եմ գոլիս կրկնապատկերը դիտելուն (տեսանյութ)

«Միլանի» 18-ամյա կիսապաշտպան Մանուել Լոկատելին կարծիք է հայտնել Ա սերիայի 9-րդ տուրի «Յուվենտուսի» հետ խաղում տոնած հաղթանակի (1:0) և իր խփած հաղթական գոլի մասին:

«Դեռ չեմ հասկանում, թե ինչ արեցի: Գոլ խփեցի աշխարհի լավագույն դարպասապահին, իսկ մենք հիմա առաջատարին զիջում ենք 2 միավորով: Այս գոլը նվիրում եմ ծնողներիս, տատիկիս ու պապիկիս, ազգականներիս և հատկապես զարմիկներիս, որոնք երկրպագում են «Յուվենտուսին», սակայն այսօր աջակցում էին «Միլանին»:

Իմ գաղտնի՞քը: Չգիտեմ: Ես հաջողակ եմ: Հարկավոր է նույն կերպ շարունակել և չկորցնել վերահսկողությունը: Խփածս գնդակը նվիրում եմ նաև Սիլվիո Բեռլուսկոնիին, որովհետև հենց նա էր ցանկանում ինձ տեսնել մեկնարկային կազմում: Անհամբերությամբ սպասում եմ գոլիս կրկնապատկերը դիտելուն:

Մենք հաղթեցինք ճակատամարտը, բայց ոչ պատերազմը: Սա ընդամենը մեկ խաղ էր»,- Լոկատելիի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում