Բուսկետս․ Երբ պարտվում ես, սկսում ես բողոքել մրցավարությունից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ կատալոնական թիմը 3։2 հաշվով հաղթանակ է տոնել, հաղթական գոլը 93-րդ րոպեին 11-մետրանոց տուգանային հարվածից խփել է Լիոնել Մեսսին։

-Ինչպես սպասվում էր, բարդ հանդիպում էր։ «Մեստալյայում» բոլոր խաղերն էլ բարդ են ստացվում։ Մեր լավագույն խաղը չցուցադրեցինք, սակայն կարևոր է, որ հաղթեցինք և կարևոր չէ, թե ինչպես։ Հանդիպման ընթացքում վիճելի դրվագները շատ էին։ Երբ պարտվում ես, սկսում ես բողոքել մրցավարությունից։

Հիմա բոլոր դրվագների վերաբերյալ իմ կարծիքը չեմ կարող հայտնել, պետք է դիտեմ կրկնապատկերները, սակայն խաղավարտին 11-մետրանոց տուգանայինի նշանակումն արդարացի էր,- Բուսկետսի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում