«Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրն ավարտվեց «Բանանց» – «Փյունիկ» խաղով։ 

Մրցաշարային աղյուսակի հարևանների պայքարում նվազագույն հաշվով հաղթեց Արտակ Օսեյանի թիմը․ հանդիպման միակ գոլը 27-րդ րոպեին խփեց Արամ Շախնազարյանը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 15 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական, իսկ «Բանանցը» 12 միավորով հինգերորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում