«Ֆիորենտինան» 5 գնդակ խփեց, «Ինտերը» պարտվեց, «Նապոլին» հաղթեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակում քիչ առաջ ավարտվեց 5 հանդիպում։ «Ֆիորենտինան» արտագնա խաղում 5։3 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ։ Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նիկոլա Կալինիչը, դուբլ ձևակերպեց Ֆեդերիկո Բերնարդեսկին, իսկ «Կալյարիի» գոլերի խփեցին Դավիդե դի Ջեննարոն, Մարկո Կապուանոն և Մարկո Բորյելոն։

Զուգահեռաբար ընթացող խաղերում «Նապոլին» 2։1 հաշվով հաղթեց «Կրոտոնեին», «Լացիոն» ու «Տորինոն» ոչ-ոքի խաղացին՝ խփելով երկուական գոլ, «Ատալանտան» 2։1 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ, իսկ «Էմպոլի» – «Կիևո» խաղում գոլեր չարձանագրվեցին։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Կալյարի» – «Ֆիորենտինա»՝ 3։5
Գոլերը՝ Կալինիչ 20՛, 40՛, 53՛, Բերնարդեսկի 26՛, 31՛ – դի Ջեննարո 2՛, Կապուանո 61՛, Բորյելո 77՛

«Կրոտենե» – «Նապոլի»՝ 1։2
Գոլերը՝ Ռոզի 89՛ – Կալյեխոն 17՛, Մաքսիմովիչ 33՛
Հեռացում՝ Գաբյիադինի 31՛

«Տորինո» – «Լացիո»՝ 2։2
Գոլերը՝ Ֆալկե 20՛, Լյայիչ 90+2՛ / 11-մետրանոց – Իմմոբիլե 71՛, Մուրգիա 84՛

«Ատալանտա» – «Ինտեր»՝ 2։1
Գոլերը՝ Մազիելո 10՛, Պինիլյա 88՛ / 11-մետրանոց – Էդեր 50՛

«Էմպոլի» – «Կիևո»՝ 0։0
Հեռացում՝ Կաստրո 80՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում