«Պարի Սեն Ժերմենն» ու «Մարսելը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Նորանշանակ մարզիչ Ռուդի Գարսիայի գլխավորությամբ «Մարսելն» առաջին հանդիպումն անցկացրեց։ Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում «Մարսելը» հյուրընկալվեց գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենին» և ոչ-ոքի խաղաց․ թիմերը գոլեր չխփեցին։

Այս հանդիպումից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Նիցային» զիջելով 6 միավորով, իսկ «Մարսելը» 13 միավորով 11-րդ տեղում է։

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր
«Պարի Սեն Ժերմեն» – «Մարսել»՝ 0։0

Հետևեք մեզ նաև Telegram-ում