«Ռոման» խնդիրներ չունեցավ «Պալերմոյի» հետ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ խոշոր՝ 4։1 հաշվով հաղթանակ տոնեց «Պալերմոյի» նկատմամբ։

«Գայլերի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Մոհամեդ Սալահը, Լեանդրո Պարեդեսը, Էդին Ջեկոն և Ստեֆան Էլ-Շարավին, իսկ հյուրերի միակ գնդակը խփեց Ռոբին Կայսոնը։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 19 միավոր և «Միլանի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականները՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 1 միավորով։ «Պալերմոն» մնաց 6 միավորով՝ 19-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռոմա» – «Պալերմո»՝ 4։1
Գոլերը՝ Սալահ 31՛, Պարեդես 51՛, Ջեկո 68՛, Էլ-Շարավի 82՛ – Կայսոն 80՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում