Ֆրանս Ֆուտբոլը հայտնել է «Ոսկե գնդակի» 30 թեկնածուներից 15-ի անունները

Հայտնի են դարձել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար տրվող «Ոսկե գնդակ» մրցանակի առաջին 15 թեկնածուները։ Մրցանակը հանձնում է «Ֆրանս ֆուտբոլ» թերթը:

Մրցանակին հավակնում են Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգը («Բորուսսիա» Դ.), Գարեթ Բեյլը («Ռեալ»), Ջանլուիջի Բուֆֆոնը («Յուվենտուս), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Դիեգո Գոդինը, Անտուան Գրիզմանը (երկուսն էլ «Ատլետիկո»), Գոնսալո Իգուայինը («Նապոլի»/«Յուվենտուս»), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ/«Մանչեսթեր Յունայթեդ»), Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Թոնի Կրոսը («Ռեալ»), Կոկեն («Ատլետիկո»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»):

Այսօրվա ընթացքում ֆրանսիական պարբերականը կհրապարակի ևս 15 խաղացողների անուններ, որոնք հավակնելու են տարվա ամենահեղինակավոր անհատական մրցանակին:

Ընթացիկ տարվանից սկսած «Ֆրանս Ֆուտբոլը» կրկին ինքնուրույն է անցկացնելու քվեարկությունը: 2009 թվականից այն կազմակերպվում էր ՖԻՖԱ-ի հետ համատեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում