Վերջին 10 տարում առաջին թիմը, որը Լիգա 1-ի խաղում հարված չի կատարել

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում կայացել է ֆրանսիական կլասիկան՝ ՊՍԺ – «Մարսել» խաղը: Հանդիպումն անցել է փարիզցիների ահռելի առավելությամբ, սակայն ավարտվել է 0:0 հաշվով:

Պրովանսյան թիմը հանդիպման ընթացքում մրցակցի դարպասի ուղղությամբ ոչ մի հարված չի կատարել: «Opta»-ն հայտնում է, որ վերջին 10 տարում Լիգա 1-ում նման դեպք չէր գրանցվել: «Մարսելը» գնդակին տիրել է 31% խաղաժամանակում:

Հիշեցնենք, որ այս սկզբունքային խաղն առաջինն էր «Մարսելի» նոր գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում