Առաջին խումբ. 10-րդ տուրի կայացած խաղերի արդյունքները

Հոկտեմբերի 24-ին կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրի երկու հանդիպում։ Գրանցված արդյունքները ներկայացված են ստորև։
«Շիրակ-2» - «Էրեբունի»՝ 4:2 (2:1)
Գոլերը՝ Առլեն Ծատուրյան 29՛, Ղուկաս Պողոսյան 44՛, 56՛, Ստյոպա Գևորգյան 89՛ («Շիրակ-2»), Արսեն Հակոբյան 31՛, Հայկ Մելքոնյան 51՛ («Էրեբունի»)
«Ալաշկերտ-2» - «Գանձասար-Կապան-2»՝ 1:1 (1:1)
Գոլերը՝ Բենիկ Հովհաննիսյան 35՛ / 11մ («Ալաշկերտ-2»), Վարդան Բակալյան 20՛ («Գանձասար-Կապան-2»)
Հավելենք, որ վաղը կայանալու է «Արարատ-2» - «Բանանց-2» հանդիպումը։