«Corsican Circuit 2016»․ Անդրիասյանն ու Ղարամյանը կես միավորով են զիջում առաջատարներին

Ֆրանսիայում մեկնարկել է «Corsican Circuit 2016» մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ:

Հիմնական մրցաշարին մասնակցում է 56 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 18 միջազգային վարպետ և 7 ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի չեմպիոն Զավեն Անդրիասյանը և Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը: Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Մոիսենկոն և Վլադիմիր Օնիշչուկը, ովքեր վաստակել են 3-ական միավոր: Անդրիասյանն ու Ղարամյանը իրենց ակտիվում գրանցել են 2.5-ական միավոր և կիսում են 3-11-րդ հորիզոնականները:

«Corsican Circuit 2016» մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Հիմնական մրցաշարում 1-12-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կնվաճեն նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգրեր, այստեղ նրանց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը,- հաղորդում է Հայաստանի Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում